Միջազգային

Իրանը մտադիր է ՌԴ-ի հետ արբանյակների համատեղ արտադրություն սկսել

Իրանը ձեռնամուխ կլինի Ռուսաստանի հետ արբանյակների համատեղ արտադրություն հիմնելուն։ Այս մասին Թեհրանում հայտնել Է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեպուրը։

Նա տեղեկություններ է հաղորդել նախօրեին Ղազախստանի «Բայկոնուր» տիեզերակայանից Ռուսաստանի կողմից արձակված «Հայամ» արբանյակի մասին: Այն ուղեծիր է դուրս բերվել «Սոյուզ-2.1 Բ» հրթիռակրի օգնությամբ։ Զարեպուրն ասել է, որ արբանյակը ուղեծիր է դուրս եկել 500 կմ հեռավորության վրա, իսկ արբանյակից ազդանշանն արդեն ստացվել է չորս անգամ:

Գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ արբանյակը Իրանի պատվերով պատրաստել է Ռուսաստանը: «Ռուսական կողմի հետ «Հայամ» արբանյակի արձակման շուրջ երկար բանակցություններ են անցկացվել։ Իրանը Ռուսաստանի հետ կստեղծի այդ արբանյակի երկրորդ, երրորդ և չորրորդ տարբերակների արտադրության համատեղ հոսքագիծը»,-ասել է նախարարը։