Միջազգային

Էկվադորի բանտում ապստամբություն է. զոհվել է 13 բանտարկյալ

Էկվադորի Սանտո Դոմինգո քաղաքի բանտում տեղի ունեցած խռովության հետևանքով առնվազն 13 բանտարկյալ է զոհվել, երկուսը վիրավոր են: Ինչպես հայտնել են կալանավորների գործերի ծառայությունից, երկրի ոստիկանությունն ու զինված ուժերը սկսել են բանտի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու լայնածավալ գործողություն: Նշվում է, որ միջադեպի պատճառը բանտի ներսում ծեծկռտուքն է եղել։

Անցյալ տարվա մայիսին Սանտո Դոմինգոյի բանտում տեղի ունեցած խռովության ընթացքում զոհվել էր 44 մարդ, ևս 10-ը վիրավորվել էին:

Էկվադորի բանտերում պահվում է շուրջ 39 հազար բանտարկյալ։