Էկվադորում 150 կգ կոկաին է բռնագրավվել
Միջազգային
25 Նոյեմբերի 2022, 17:55Էկվադորի ոստիկանությունը երկրի հարավ-արևմուտքում գտնվող պահեստից առգրավել է ավելի քան 147 կգ կոկաինի խմբաքանակ։
«Էլ Օրո նահանգի Էլ Գուաբո քաղաքում հետաքննության ընթացքում մենք հայտնաբերել ենք 147,9 կգ կոկաին, մեկ մարդ ձերբակալվել է»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Մաքսանենգները թմրանյութերը Հարավային Ամերիկայից տարածաշրջանի այլ երկրներ տեղափոխելու և Եվրոպա ու Միացյալ Նահանգներ հետագա առաքման համար հաճախ օգտագործում են Էկվադորի տարածքը: Տարեսկզբից Էկվադորում առգրավվել է ավելի քան 120 տոննա տարբեր տեսակի թմրամիջոցներ։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն