Միջազգային

Սինձո Աբեն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում

Մահափորձ է կատարվել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի նկատմամբ։ Ներկայումս նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։ Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հարձակման ժամանակ նախկին վարչապետը հրազենային վնասվածք է ստացել պարանոցի աջ մասում։ Արյունահոսություն է եղել նաև կրծքավանդակի հատվածում։

Հավելենք, որ Աբեի վրա կրակած տղամարդն իր առաջին ցուցմունքն է տվել։ Նա ասել է, որ դժգոհ է եղել քաղաքական գործչից և ցանկանել է սպանել նրան։