Միջազգային

Կատարի ԱԳ նախարարը այցելել է Թեհրան. ի՞նչ են քննարկում Իրանն ու ԱՄՆ-ն

Կատարի արտաքին գործերի նախարարը չորեքշաբթի օրը մեկնել է Թեհրան՝ օգնելու հաղթահարել 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ Իրանի և ԱՄՆ-ի միջև առկա փակուղին:

Շեյխ Մուհամմեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիի այցը տեղի է ունենում Դոհայում՝ ԵՄ-ի միջնորդությամբ, ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցություններից մեկ շաբաթ անց, որի ընթացքում երկրները չկարողացան դուրս գալ միջուկային համաձայնագրի վերականգնման փակուղուց:

Իրանի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Շեյխ Մուհամեդը և իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիրաբդոլլահյանը Թեհրանում կքննարկեն «երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր»: