Միջազգային

Էրդողանը կայցելի Թեհրան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 19-ին կայցելի Թեհրան:

Իրանում Թուրքիայի նախագահը հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ, կքննարկի տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։