Միջազգային

Էրդողանը և Բայդենը քննարկել են երկկողմ հարաբերությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Թուրքիայի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Էրդողանը և Բայդենը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունների և տարածաշրջանային գործընթացների տարբեր ասպեկտներ։

Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգի շուրջ։