Միջազգային

Վաշինգտոնում կայացել են Թուրքիայի և ԱՄՆ-ի բանակցությունները

Վաշինգտոնում սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական-խորհրդատվական մեխանիզմի հերթական նիստը: Թուրքական պատվիրակությունը քննարկումների ժամանակ գլխավորել է ԱԳ փոխնախարար Սեդաթ Անալը։ Ամերիկյան կողմից նիստին մասնակցել են պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը և Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:

Բանակցությունների երրորդ փուլի արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը հաստատել են ՆԱՏՕ-ի գծով երկու դաշնակիցների միջև սերտ համագործակցությունը և կարծիքներ փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև ռազմավարական և գլոբալ հարցերի շուրջ: