Միջազգային

Քաթարի շեյխը արքայազն Չարլզին 3 մլն եվրո է նվիրել

Բրիտանական The Sunday Times պարբերականը գրում է, որ բրիտանական գահաժառանգ, արքայազն Չարլզը մի քանի տարի առաջ Քաթարի շեյխ Համադ բին Յասիմից անձամբ ստացել է 3 միլիոն եվրո կանխիկ նվիրատվություն։ Ըստ թերթի՝ այդ գումարը արքայազնին է փոխանցվել պայուսակներով։

Չարլզի գրասենյակից վստահեցրել են, որ գումարն անմիջապես փոխանցվել է բարեգործական հիմնադրամներից մեկին, և ամեն ինչ օրինական կերպով իրացվել է։ Ինքը՝ Sunday Times-ը, նույնպես չի պնդում, որ օրենք է խախտվել։

Գումարը ստացել է Ուելսի արքայազնի բարեգործական հիմնադրամը, որը դրամաշնորհներ է տրամադրում աղքատներին՝ կրթության, առողջապահության և սոցիալական հարցերով։