Միջազգային

Մեգանի և Հարրիի երեխաների տիտղոսների մասին որոշումը կհայտարարվի սգո ավարտից հետո

Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի համար տիտղոսների մասին որոշումը կհայտարարվի միայն թագուհու սգո շրջանից հետո: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ի մահից հետո երեքամյա Արչին և մեկամյա Լիլիբետը գահի հերթում դարձել են վեցերորդը և յոթերորդը և իրավունք ունեն կոչվել արքայազն և արքայադուստր: Սակայն Բուքինգհեմյան պալատը հրաժարվել է հաստատել այդ տեղեկությունը՝ արդյո՞ք դա տեղի կունենա պաշտոնապես, թե՞ ոչ։