Միջազգային

«Բանակցային գործընթացի արհեստական ձգձգումը հղի է լուրջ վտանգներով». Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ճեպազրույցում հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի արհեստական ձգձգումը լուրջ վտանգներ է պարունակում։

«Այսօր բանակցություններում քննարկել ենք հետկոնֆլիկտային կարգավորումը Հարավային Կովկասում։ Ադրբեջանը հանդես է գալիս այն տեսակետից, որ հակամարտությունը մնացել է անցյալում և կայուն խաղաղության համար պետք է համագործակցություն։ Ադրբեջանի դիրքորոշումը կայանում է բոլոր կողմերի կողմից եռակողմ հայտարարությունների լիարժեք կատարման անհրաժեշտության մեջ։ Բանակցային գործընթացի արհեստական ձգձգումը հղի է լուրջ վտանգներով»,-ասել է Բայրամովը։ Նա նշել է, որ Ադրբեջանի համար առաջնահերթն Արցախի գրավյալ տարածքների վերականգնումն է, և հավելել, որ տասնյակ ռուսական ընկերություններ հայտներ են ներկայացրել՝ այնտեղ նախագծեր իրականացնելու համար։