Միջազգային

Բայրամովը հույս է հայտնել որ ռուս-ադրբեջանա-հայկական եռակողմ հանդիպումը արդյունավետ կլինի

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ մտադիր է իր գործընկերոջ հետ քննարկել գլոբալ անվտանգության և տարածաշրջանային խնդիրները։ «Ավանդաբար, վերջին ժամանակներս մեր բոլոր հանդիպումները հիմնականում նվիրված են ետկոնֆլիկտային իրավիճակին և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, եռակողմ հայտարարությունների իրականացմանը»,- հավելել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Նրա խոսքով՝ այսօրը կայանալիք եռակողմ ձևաչափով հանդիպման օրակարգի քննարկումը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ, շատ արդյունավետ կլինի։