Միջազգային

Գերմանիայի կանցլերը կոչ է արել Արևմտյան Բալկանների երկրներին՝ ԵՄ-ին միանալու «համոզիչ խոստում» տալ

«Արևմտյան Բալկանների երկրները մեծ ջանքեր են գործադրել՝ Եվրամիությանն անդամակցելու համար, այժմ քայլ պետք է արվի դեպի այն». այս մասին հինգշաբթի օրը Բրյուսելում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Նրա խոսքով՝ Գերմանիան կաջակցի ԵՄ ճանապարհին Արևմտյան Բալկանների երկրների քայլերին. «Կարևոր է, որ նրանք ստանան համոզիչ խոստում»,- ասել է նա։ Շոլցն ասել է, որ Բեռլինն իրեն պատասխանատու է զգում այս գործընթացում։

Ներկայումս ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական թեկնածուներ են բալկանյան չորս երկրներ՝ Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան և Չեռնոգորիան։