Միջազգային

Ռուս աշխարհահռչակ ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին արգելել են դուրս գալ Ռուսաստանից

71-ամյա ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը դիմել է Մարդու իրավունքների խորհրդին, քանի որ իրեն թույլ չեն տվել Ռուսաստանից Ֆինլանդիա մեկնել. նա փորձել է մեքենայով հատել սահմանը, որպեսզի այնտեղից թռչի Միլան՝ մասնակցելու այնտեղ կայանալիք միջազգային մշակութային համաժողովին:

Սոկուրովի խոսքով՝ իտալական և ֆիննական կողմերի հետ համաձայնությամբ նա պետք է Սանկտ Պետերբուրգից անցներ Հելսինկի, այնտեղից թռչեր Միլան։ Հունիսի 22-ին այնտեղ Սակուրովը պետք է ելույթ ունենար գեղարվեստական ​​կրթության խնդիրների վերաբերյալ համաժողովում։

Երբ պարզ է դարձել, որ Սակուրովը արդեն ուշանում է ինքնաթիռից, նրան ասել են, որ ՌԴ վարչապետ Միշուստինի հրամանով նրան արգելվում է մեկնել Ֆինլանդիա։ Արդյունքում, Սոկուրովը ստիպված է եղել վերադառնալ Սանկտ-Պետերբուրգ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը պաշտոնապես  դեռ չի վերացրել ցամաքային սահմանները հատելու՝ COVID-ային սահմանափակումները։ Ռուսաստանի կառավարության որոշմամբ՝ միայն հարգելի պատճառների առկայության (կացության թույլտվություն, երկքաղաքացիություն կամ սերտ ընտանեկան կապեր) դեպքում է հնարավոր դուրս գալ Ռուսաստանից ավտոմոբիլային տրանսպորտով, այդ թվում՝ կանոնավոր ավտոբուսներով: Եթե ​​ռուսաստանցին պլանավորում է գործուղման կամ բուժման նպատակով մեկնել Ֆինլանդիա, այս բոլոր հիմքերը պետք է հաստատվեն սահմանին։