Միջազգային

ԱՄՆ-ն պատրաստ է Ուկրաինայի կառավարության աշխատանքի համար ամսական 1,5 միլիարդ դոլար հատկացնել

ԱՄՆ իշխանությունները պատրաստ են մոտ ժամանակներս 1,5 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինայի կառավարության աշխատանքին աջակցելու համար։ Այս մասին երկուշաբթի օրը Վաշինգտոնի Վուդրո Վիլսոն կենտրոնում կայացած կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի առաջին տեղակալ Դերեկ Հոգանը։ Ընդհանուր առմամբ՝ցվերջին երեք ամիսների ընթացքում ԱՄՆ-ն մոտ 53,6 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային օգնելու համար՝ ներառյալ ռազմական օգնությունը։