Միջազգային

Կանադայում սառեցրել են 328 մլն դոլարի ռուսական ակտիվներ

Ըստ Կանադայի դաշնային ոստիկանության հունիսի 9-ի հաղորդագրության՝ Կանադան արդեն արգելափակել է 412,1 մլն կանադական դոլարի (328 մլն ԱՄՆ դոլար) ռուսական ակտիվներ։ Այդ միջոցները եղել են ռուսական հաշիվներում կամ հայտնվել են պատժամիջոցների ենթարկված անձանց հետ կապված գործարքներում:

Հունիսի 8-ին Կանադան հայտարարեց ռուսական նավթագազային հատվածի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին։ Ընդհանուր առմամբ՝ Ուկրաինա ռուսական ներխուժման ֆոնին Կանադան արդեն պատժիչ միջոցներ է կիրառել Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից 1070 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ենթադրյալ ընկերուհու՝ մարմնամարզության նախկին օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաևայի նկատմամբ։