Միջազգային

Հաջիևը փակ հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այսօր Վաշինգտոնում կհանդիպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդի հետ։ Այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը։

Հանդիպումը փակ է լինելու մամուլի համար։ ԱՄՆ Պետդեպարտամենտը օրակարգի վերաբերյալ մանրամասներ չի հայտնում։