Միջազգային

Իրանի արտաքին գործերի նախարարը կայցելի Թուրքիա

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլահիանը երկուշաբթի՝ հունիսի 6-ին կայցելի Թուրքիա, տեղեկացրել է Tasnim-ը։

Սա իրանցի բարձրաստիճան դիվանագետի առաջին այցելությունն է հարևան Թուրքիա 2021թ. օգոստոսին պաշտոնն ստանձնելուց հետո։ 

Երկուշաբթի Ստամբուլում տեղի կունենա նաև Թուրքիայի, Թուրքմենստանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը։

Բացի այդ, առաջիկա օրերին Թուրքիա կայցելեն բարձրաստիճան դիվանագետներ Գերմանիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից և Ռուսաստանից։

«Թեհրանում 2021թ. նոյեմբերի հանդիպման ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարը և նրա թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուն պայմանավորվել էին բանակցություններ սկսել երկու հարեւանների միջեւ համագործակցության ճանապարհային քարտեզի վերաբերյալ։

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը տեղեկացրել է, որ իրենք պայմանավորվել են փորձագիտական բանակցություններ վարել երկու պետությունների միջեւ երկարաժամկետ համաձայնագրերի մասին՝ հույս հայտնելով, որ ճանապարհային քարտեզը կստորագրվի նախագահների կողմից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թեհրան այցելության ժամանակ»,- նշել է իրանական լրատվամիջոցը։