Կիրակի, 4 Հունիսի 2023

USD384.39

EUR409.50

RUB4.64

Երևան 29 ℃

Рус Eng

Բաքվի և Անկարայի նոր ռազմատեխնիկական համագործակցությունը

Միջազգային

8 Փետրվարի 2022, 14:26

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երեքշաբթի օրը Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Մուհսին Դերեի հետ քննարկել է երկու երկրների միջև ռազմական համագործակցության ընդլայնման հարցեր, այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։ «Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համատեղ աշխատանքային խմբերի ստեղծումը»,- ասված է զեկույցում։
Քննարկվել են նաև «Տեխնոֆեստ-2022» փառատոնին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն ակտիվների և զինծառայողների մասնակցության հարցերը։ Ավիացիոն և տիեզերական տեխնոլոգիաների այդ փառատոնը, որն ամեն տարի անցկացվում է Թուրքիայում, այս տարի կկազմակերպվի մայիսի 26-29-ը Բաքվում։

International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել