Միջազգային

Ֆիլիպինները թույլատրել է ամերիկյան Starlink արբանյակների միջոցով ինտերնետի մուտքը երկիր

Ֆիլիպինների հեռահաղորդակցության ազգային հանձնաժողովը թույլ է տվել ինտերնետ հասանելիություն ապահովել միլիարդատեր Իլոն Մասկի ամերիկյան SpaceX-ի Starlink արբանյակային հաղորդակցության համակարգերի միջոցով։ Այս մասին ասվում է կարգավորողի հրապարակած կանոնակարգում։

Հանձնաժողովը հաստատել է Starlink Internet Services Philippines-ի գրանցումը՝ թույլ տալով ընկերությանը՝ Ֆիլիպիններ ներմուծել և երկրում ներդնել ինտերնետ հասանելիություն: Փաստաթղթում նշվում է, որ վկայականն ուժի մեջ է մինչև 2023 թվականի ապրիլի 14-ը։