Միջազգային

Չինաստանը ինտերնետ կտարանցի Եվրոպա Ղազախստանով ու Ադրբեջանով

Ղազախստանի թվային զարգացման նախարարությունում հայտնել են, որ նախատեսվում է Կասպից ծովի հատակով ու Ադրբեջանի տարածքով չինական ինտերնետ տարանցել Եվրոպա։ Գերատեսչությունում նշել են, որ նախագծի իրականացման համար կստեղծվի 50/50 բաժնեմասով համատեղ ձեռնարկություն:

Նախագիծը նախատեսում է Ղազախստանի տարածքով և ստորջրյա մալուխով մինչև Ադրբեջան չինական տրաֆիկի տարանցում՝ հետագա ելքով դեպի Եվրոպա (Վրաստանի տարածքով՝ Սև ծով-Բուլղարիա-Սլովակիա) ուղղությամբ։