Միջազգային

ԱՄՆ-ն հավանություն է տվել F-16 կործանիչների համար սարքավորումների տրամադրման Թուրքիայի խնդրանքին

Թուրքիան իր F-16 կործանիչների արդիականացման համար աջակցություն է ստացել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից։ Բայդենի Վարչակազմը դիմել է Կոնգրեսին՝ խնդրելով հավանություն տալ Թուրքիային պատկանող ամերիկյան արտադրության F-16 կործանիչների արդիականացման համար։

Կոնգրեսին ներկայացված ոչ պաշտոնական զեկույցները ներառում են Sidewinder հրթիռների, Amraam հրթիռների ենթադրյալ վաճառքը և F-16 օդաչուների ծրագրային ապահովման եւ սարքավորումների արդիականացումն արդեն Թուրքիայում: Ակնկալվում է, որ Թուրքիայի կողմից զենքի գնումները կգերազանցեն 500 միլիոն դոլարը, ասել է աղբյուրներից մեկը։

Պետքարտուղարության խոսնակն ասել է, որ ԱՄՆ-ն կարևորում է Թուրքիայի հետ հարաբերությունները։ Առաջարկվող վաճառքի մասին ավելի վաղ հայտնել էր Wall Street Journal-ը: