Միջազգային

Հայտնի է Ուկրաինայում ԱՄՆ նոր դեսպանի անունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն այցելել են Կիև և հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Կիև կատարած այցի ժամանակ Բլինկենը հայտնել է, որ ամերիկացի դիվանագետներն Ուկրաինա կվերադառնան առաջիկա շաբաթվա ընթացքում։

Բացի այդ, նշվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի՝ ապրիլի 25-ին, պաշտոնապես կհայտարարի Սլովակիայում ներկայիս ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքին Ուկրաինայում ԱՄՆ դեսպան նշանակելու որոշման մասին։ Նշվում է, որ այս պաշտոնը թափուր էր ավելի քան երկու տարի։