Միջազգային

Բորելը հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցել Պուտինի հետ

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։

ԵՄ դիվանագիտության ղեկավարը համապատասխան հայտարարությունն արել է ուրբաթ օրը՝ El Pais թերթին հրապարակված հարցազրույցում։ Պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Ռուսաստանի ղեկավարի հետ, Բորելն ասել է. «Ես կնստեի նույնիսկ վաղը»։