Միջազգային

Կիպրոսը մտադիր է Բերեզկինին, Դերիպասկային, Կասաևին և Իսմայիլովային զրկել քաղաքացիությունից

Ձեռնարկատերեր Գրիգորի Բերեզկինը, Օլեգ Դերիպասկան, Իգոր Կասաևը և Գյուլբահոր Իսմայիլովան, ով գործարար Ալիշեր Ուսմանովի քույրն է, կզրկվեն Կիպրոսի քաղաքացիությունից։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Phileleftheros թերթը՝ մեկնաբանելով կղզու նախարարների կաբինետի ընդունած որոշումը՝ Կիպրոսի քաղաքացիների անձնագրերից զրկելու գործընթացի նորացված պատժամիջոցների մեջ ներառված չորս ռուսաստանցիների վերաբերյալ։ 

Ըստ հրապարակման՝ Բերեզկինը, Դերիպասկան, Կասաևը և Իսմայիլովան կապակցված են ևս 11 հոգու։ Հաղորդվում է նաև, որ նշված ռուս ներդրողներից երկուսը Կիպրոսի քաղաքացի են դարձել Կիպրոսի վեցերորդ նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի (2008-2013) իշխանության օրոք։ Պարբերականը գրել է նաեւ, որ Դերիպասկան Կիպրոսի քաղաքացի է 2017 թվականից։