Միջազգային

Թուրքիայում քաղաքացիության համար անշարժ գույք գնելու չափը հասցվել է 400 հազար դոլարի

Օտարերկրացիները կարող են Թուրքիայի քաղաքացիություն ստանալ, եթե գնեն առնվազն 400 հազար դոլար արժողությամբ անշարժ գույք։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համապատասխան հրամանը հրապարակվել է ուրբաթ օրը՝ կառավարության պաշտոնական տեղեկագրում։ Փաստաթղթի համաձայն՝ որոշումն ուժի մեջ կմտնի մեկ ամսից։

Նախկինում Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ էր գնել 250 հազար դոլար արժողությամբ անշարժ գույք, և այդ օրենքը գործում էր 2010 թվականի փետրվարից։

Թուրքիայի քաղաքացիություն ստանալ հնարավոր է նաև, եթե օտարերկրացին առնվազն երեք տարի ժամկետով մասնակցի թուրքական մասնավոր կենսաթոշակային համակարգին և վճարի առնվազն 500 հզ ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք գումար՝ այլ արժույթով: Նման պայմաններում քաղաքացիություն ստանալու որոշումն ուժի մեջ է մտնում հրամանի հրապարակման պահից։