Միջազգային

Լոնդոնը պատրաստվում է Կիևին փոխանցել «Stormer» ինքնագնացներ՝ Starstreak զենիթահրթիռներով

Մեծ Բրիտանիան մտադիր է մոտ ապագայում Ուկրաինային փոխանցել «Stormer» ինքնագնաց զենիթային զենքեր՝ հագեցած Starstreak հրթիռներով։ Այս մասին երեքշաբթի հայտնել է The Sun թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։

Երկու շաբաթ առաջ Մեծ Բրիտանիայի ԶՈՒ ամենամեծ զորավարժարանի տարածքում ուկրաինացի զինվորականների համար անցկացվել է Stormer զրահատեխնիկայի ցուցադրություն։ Պարբերականը նշում է, որ բրիտանական ռազմական տեխնիկայի մատակարարումն առաջիկա օրերին կարող է իրականացվել C-17 Globemaster ռազմատրանսպորտային ինքնաթիռով։ Ըստ The Sun-ի՝ Լոնդոնը ներկայումս պատրաստ է Կիև տեղափոխել միայն մի քանի Stormer մեքենաներ՝ ի լրումն 120 զրահափոխադրիչների, որոնց մասին վարչապետ Բորիս Ջոնսոնը ապրիլի 9-ին հայտարարել է, որ դրանք կուղարկվեն Ուկրաինա։