Միջազգային

Սեքս-սկանդալի պատճառով Մեծ Բրիտանիայի երկու նախարար հրաժարական է տվել

Մեծ Բրիտանիայի կառավարության երկու անդամ՝ առողջապահության և սոցհարցերի նախարար Սաջիդ Ջավիդը և ֆինանսների նախարար Ռիշի Սունակը, երեքշաբթի՝ հուլիսի 5-ի երեկոյան, հրաժարական են տվել՝ ասելով, որ կորցրել են վստահությունը Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի նկատմամբ։

Ե՛վ Սունակը, և՛ Ջավիդը հրաժարական են տվել իշխող Պահպանողական կուսակցության խորհրդարանական կազմակերպիչ Քրիս Փինչերի շուրջ ծագած սկանդալի պատճառով: Անցյալ շաբաթ նա հարբած ծեծկռտուք էր կազմակերպել Լոնդոնի էլիտար Carlton ակումբում: Միաժամանակ, հարբած Պինչերը սեռական ոտնձգություններ էր կատարել երկու տղամարդու նկատմամբ։ Այնուհետև քաղաքական գործիչը զղջացել էր իր արարքի համար և հրաժարական տվել։