Միջազգային

Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է Պուտինի և Զելենսկու հետ Բենեթի շփումների մասին

Իսրայելի իշխանությունները ԱՄՆ վարչակազմին տեղեկացրել են Ռուսաստանի նախագահ Պուտինի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ Իսրայելի վարչապետ Բենեթի վերջին շփումների մասին։ Այս մասին կիրակի հայտնել է ամերիկյան Axios ինտերնետային պորտալը։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Էյալ Հուլատան շաբաթ և կիրակի օրը հեռախոսով կապվել է Բայդենի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեկ Սալիվանի հետ և պատմել խորհրդակցությունների ընթացքի մասին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինն ու Բենեթը կիրակի օրը հեռախոսով հետևել են շաբաթօրյա հանդիպմանը։ «Շարունակվել է մտքերի մանրակրկիտ փոխանակում՝ Դոնբասի պաշտպանության համար Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողության հետ կապված իրավիճակի շուրջ, այդ թվում՝ հաշվի առնելով Բենեթի վերջին շփումները մի շարք պետությունների ղեկավարների հետ»։