Միջազգային

Հարավկորեական երկու ինքնաթիռների բախման հետևանքով երեք զոհ կա

Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի KT-1 ուսումնական ինքնաթիռները երկրի հարավում ուրբաթ օրը օդում բախվել են: Այդ մասին հայտնում է հարավկորեական «Yonhap» լրատվական գործակալությունը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։ Վթարի հետևանքով երեք օդաչու զոհվել է, ևս մեկը՝ ծանր վիրավորվել, ասվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրները հայտնում են որ ինքնաթիռները բախվել են Սեուլից մոտ 300 կմ հարավ՝ բրնձի դաշտում։ Վթարի վայր է ուղարկվել հրշեջ և շտապօգնության՝ ավելի քան 30 բրիգադ։