Միջազգային

ԱՄՆ-ն պատրաստ է միջուկային զենք կիրառել Հարավային Կորեային պաշտպանելու համար

«ԱՄՆ-ն հավատարիմ է սովորական և միջուկային զենք կիրառելու պարտավորությանը՝ Հարավային Կորեան պաշտպանելու համար»,-այս մասին երեքշաբթի հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ Սեուլում ելույթ ունենալով Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Լի Չժոն Սոպի հետ համատեղ ասուլիսին։

Օսթինը նշել է, որ Հարավային Կորեայում ծառայություն են իրականացնում 28,5 հազար ամերիկացի զինծառայող, ինչն արտերկրում ԱՄՆ-ի ամենախոշոր զորակազմերից մեկն է:

 

Հետևեք մեզ Telegram-ում։