Միջազգային

Հնդկաստանը ուկրաինական ճգնաժամում չեզոքություն է ցուցաբերում

Հնդկաստանը կապեր է պահպանում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ և հավատարիմ է իր չեզոք դիրքորոշմանը Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության առնչությամբ։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ հինգշաբթի ելույթ ունենալով իշխող կուսակցության (BJP) կենտրոնակայանում՝ հինգ նահանգներում անցկացված ընտրություններում տարած հաղթանակից հետո։

«Հնդկաստանը տնտեսական, անվտանգության, կրթական և քաղաքական հարաբերություններ ունի այս պատերազմի մեջ ներգրավված երկրների հետ: Հնդկաստանի մի շարք կարիքներ կապված են այդ երկրների հետ», - ուրբաթ հայտարարել է Մոդին:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հնդկաստանը մշտապես խաղաղության և երկխոսության կոչ է անում։ «Շարունակվող պատերազմը ազդում է բոլոր երկրների վրա, Հնդկաստանը խաղաղության կողմնակից է և հույս ունի, որ բոլոր խնդիրները կլուծվեն քննարկումների միջոցով»։

Ավելի վաղ Հնդկաստանը ձեռնպահ էր մնացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի քվեարկությունից, որը դատապարտում էր Ռուսաստանին՝ Ուկրաինայի հանդեպ իր գործողությունների համար: Հնդկաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ուկրաինական ճգնաժամին նվիրված ԳՎ նիստ գումարելու վերաբերյալ քվեարկությունից ևս ձեռնպահ է մնացել։