Միջազգային

«Ուկրաինայի հակամարտությունում ՆԱՏՕ-ի ներգրավումը կհանգեցնի միջուկային պատերազմի». Բորել

Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ ԵՄ-ն փորձում է կանխել նման սցենարը։ 

«ՆԱՏՕ-ն Ուկրաինայի շուրջ հակամարտության մասնակից չի դառնա, քանի որ այդ դեպքում այն ​​կարող է վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի», - չորեքշաբթի երեկոյան ասել է ԵՄ ԱԳ և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Մենք փորձում ենք կանխել էսկալացիան։ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում մտնել այս պատերազմի մեջ, դա կդառնա երրորդ համաշխարհային պատերազմ և կվերածվի միջուկային պատերազմի»։

Բորելը հուսով է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնություն ձեռք կբերվի, որպեսզի ՄԱԳԱՏԷ-ն կարողանա վերահսկել Չեռնոբիլի ատոմակայանի աշխատանքը։ «Մենք աջակցում ենք գործակալության ջանքերին», - հավելել է նա։