Միջազգային

Կուլեբան մանրամասներ է ներկայացրել Լավրովի հետ բանակցություններից

Հանդիպմանը հետևած ասուլիսում Կուլեբան հայտարարել է, որ քննարկվել են հումանիտար միջանցքների բացման և կրակի դադարեցման հարցեր, որոնց շուրջ դեռ պայմանավորվել չի հաջողվել։ Կուլեբան նաև ասել է, որ բանակցությունները ծանր են եղել․ «Ես պատրաստ կլինեմ կրկին հանդիպել այս ձևաչափով, եթե լինեն առարկայական քննարկման և լուծումներ փնտրելու հեռանկարներ։ Ես հավատում եմ, որ երբ երկու արտգործնախարարները հանդիպում են, նրանք մանդատ ունեն՝ բանակցելու խաղաղության, անվտանգության շուրջ։ Եվ ես պատրաստ եմ շարունակել այս փոխգործակցությունը, որպեսզի վերջ տրվի պատերազմին», - ասել է Կուլեբան։

Ուկրաինացի նախարարը վստահեցրել է, որ Ուկրաինան չի հանձնվել ու չի հանձվի․ «Ես այսօր լսեցի, որ հրադադարը կախված է Ուկրաինայի շուրջ Պուտինի պահանջների կատարումից։ Մենք պատրաստ ենք դիվանագիտական լուծումների, սակայն դրանք դեռ չկան։ Անձնուրաց պաշտպանելու ենք մեր հողը ռուսական ագրեսիայից»։ 

Կուլեբան հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ անցկացնել ևս մեկ նման հանդիպում։ Որոշ զլմ-ների հաղորդմամբ՝ բանակցությունների ընթացքում Լավրովն ասել է, որ «սառը խաղաղությունը սառը պատերազմից լավ է»։