Միջազգային

Նավթի համաշխարհային գների նոր ռեկորդները

Նավթի գները հասել են իրենց ամենաբարձր մակարդակին՝ կապված համաշխարհային շուկաների՝ իրանական նավթին հնարավոր վերադարձի հետ, նաև՝ կապված ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից ռուսական նավթի ներմուծման արգելքի հետ։ 
Համաշխարհային տերությունների հետ Իրանի՝ 2015թ.-ի միջուկային համաձայնագրի վերսկսման շուրջ բանակցությունները կիրակի փակուղի են մտել այն բանից հետո, երբ Ռուսաստանը ԱՄՆ-ից պահանջել է երաշխիքներ, որ ուկրաինական հակամարտության պատճառով իր դեմ կիրառվող պատժամիջոցները չեն վնասի Թեհրանի հետ առևտրին: Աղբյուրների համաձայն՝ Չինաստանը նույնպես նոր պահանջներ է առաջ քաշել։
Ի պատասխան Ռուսաստանի պահանջների՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կիրակի հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները՝ Ուկրաինա ներխուժելու պատճառով, որևէ կապ չունեն Իրանի հետ հնարավոր միջուկային համաձայնագրի հետ։
«Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները և նրա եվրոպացի դաշնակիցները ուսումնասիրում են ռուսական նավթի ներկրման արգելքը», - կիրակի ասել է Բլինկենը։ Սպիտակ տունը պայմանավորվել է Կոնգրեսի հիմնական հանձնաժողովների հետ՝ շարունակելու Ռուսասատանի դեմ կիրառվող արգելքը:
Կրակի Brent LCoc1-ը ժամը 18:50-ի դրությամբ թանկացել է 11,67 դոլարով կամ 9,9%-ով՝ հասնելով 129,78 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Մինչդեռ West Texas Intermediate (WTI) CLc1 նավթն աճել է 10,83 դոլարով կամ 9,4%-ով՝ հասնելով 126,51 դոլարի, որը ամենաբարձր օրական տոկոսային աճն է եղել՝ 2020թ.-ի մայիսից ի վեր:
Կիրակի օրը սակարկությունների առաջին մի քանի րոպեների ընթացքում նավթի երկու տեսակի գները հասել են իրենց ամենաբարձր շեմին․ Brent-ը՝ 139,13 դոլար՝ մեկ բարելի դիմաց, իսկ WTI-ը՝ 130,50 դոլար: