Միջազգային

ՄԱԿ Անվտանգության խորհրդում քննարկվում է Ուկրաինայի ճգնաժամը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փետրվարի 21-ի երեկոյան ձեռնամուխ է եղել Ուկրաինայի իրադրության քննարկմանը: Նիստը գումարվել է Ալբանիայի, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Մեքսիկայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի ու Ֆրանսիայի նախաձեռնությամբ և սկսվել է Երևանի ժամանակով 06:00-ին:

Նիստին Ռուսաստանից մասնակցում է ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան, Ուկրաինայից՝ համաշխարհային կազմակերպությունում երկրի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան: Նիստը տեղի կունենա բաց ձևաչափով: Նախ, ինչպես սպասվում է, ելույթ կունենա քաղաքական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Լի Կառլոն: