Միջազգային

Ռուսական ուժերը ռմբակոծել են Կիևը

Ռուսական ուժերը «կամիկաձե» դրոններով հարձակվել են Կիևի վրա։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Ռուսները կարծում են, որ դա կօգնի իրենց, բայց նման գործողությունները նման են հոգեվարքի: Մեզ, որքան հնարավոր է շուտ, անհրաժեշտ են ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր։ Մենք ժամանակ չունենք դանդաղ գործողությունների համար»,- գրել է նա իր Telegram-ալիքում: Կիևի վրա կամիկաձե դրոնների հարձակման մասին հայտարարել է նաև քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Դրա հետևանքով Կիևի Շևչենկովսկի թաղամասում հրդեհ է բռնկվել ոչ բնակելի շենքում, վնասվել են մի քանի բնակելի շենքեր։