Միջազգային

«Մոսկվան կսպասի բանակցությունների հարցում Կիևի դիրքորոշման փոփոխությանը». ՌԴ նախագահի խոսնակ

«Ռուսաստանը կսպասի Մոսկվայի հետ բանակցությունների վերաբերյալ Ուկրաինայի ներկայիս կամ հաջորդ նախագահի դիրքորոշման փոփոխությանը, բանակցային գործընթացի և պայմանավորվածությունների համար անհրաժեշտ է Կիևի մասնակցությունը». հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

Զելենսկին գործողության մեջ է դրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ անցկացնելու անհնարինության մասին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է երեքշաբթի՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի կայքում։