Միջազգային

Ուկրաինան գերությունից վերադարձրել է մոտ 600 մարդու

Ուկրաինան գերությունից վերադարձրել է մոտ 600 մարդու։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ազգային տեղեկատվական բյուրոյի ղեկավար Ալեքսանդր Սմիրնովը:

Նրա խոսքով՝ վերադարձածների թվում մոտ 100 քաղաքացիական է, մյուսները զինվորական են։ Բացի այդ, ինչպես հայտարարել է Սմիրնովը, Ուկրաինա է վերադարձել 53 երեխա, որոնք ապօրինաբար տեղափոխվել էին Ռուսաստանի տարածք: Ուկրաինայում տեղեկություններ են հավաքում և վավերացնում երկրից դուրս բերված քաղաքացիների մասին։ Այսօրվա դրությամբ հաջողվել է պարզել ավելի քան 30 հազար մեծահասակի և գրեթե 7300 երեխայի տվյալ:

Ըստ Սմիրնովի՝ նրանց թվի մասին ճշգրիտ տեղեկատվություն չկա։ Ռուսաստանը խոսում է ավելի քան 3 մլն մարդու մասին, որոնց թվում՝ մոտ 600 հազար երեխա։

ТАСС-ի օգոստոսի 16-ի տվյալներով՝ փետրվարից Ռուսաստան և Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ «հանրապետություններ» են ժամանել Ուկրաինայի՝ ավելի քան 3,4 մլն մեծահասակ ու գրեթե 546 հազար մանկահասակ քաղաքացի: