Միջազգային

«Ուկրաինան ռազմաճակատի հարավում և արևելքում ձեռքբերումներ ունի». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի երեկոյան ժողովրդին ուղղված ամենշաբաթյա ուղերձում նշել է ուկրաինական բանակի հակահարձակման առաջընթացը, որը սկսվել էր անցյալ շաբաթ: Նա երկրի զինված ուժերին շնորհակալություն է հայտնել ռազմաճակատի հարավում և արևելքում երկու բնակավայրերի գրավման, ինչպես նաև երկրի արևելքում լրացուցիչ տարածքի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու համար:

Զելենսկին չի հստակեցրել, թե որտեղ են գտնվում այդ տարածքները և երբ են նրանք հետ գրավվել ռուսական բանակից, սակայն հավելել է, որ կիրակի օրը կայացած խորհրդակցության ժամանակ «լավ հաշվետվություններ» է ստացել զինվորական հրամանատարությունից և հետախուզության ղեկավարից: