Միջազգային

Շարունակվում է Խերսոնի շրջանում Ուկրաինայի ԶՈՒ հակահարձակումը

Նախօրեին՝ օգոստոսի 29-ին, ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Ուկրաինայի հակահարձակումը Խերսոնի մարզում սահմանափակ է և անհաջող։ Ավելի ուշ նմանատիպ հայտարարություններ սկսեցին անել օկուպացված տարածքների «իշխանությունները»։

Կենտրոնում կարծում են, որ ուկրաինական հակահարձակման մասին նմանատիպ արհամարհական հայտարարությունները ցույց են տալիս, որ Մոսկվան ձգտում է պահպանել մեծ ռազմական հաջողությունների միֆը:

Միևնույն ժամանակ, ռուսական և արտասահմանյան որոշ աղբյուրներ հայտնում են, որ Ուկրաինայի բանակը մեկ օրից էլ քիչ ժամանակում հաջողացրել է ազատագրել հինգ բնակավայր և ռազմաճակատի հատվածներից մեկում խորանալ 5-6 կմ:

Ռուսական իշխանությունները ձևացնում են, թե ուկրաինական զորքերը չեն շարժվում Խերսոնի ուղղությամբ։