Միջազգային

Ուկրաինայում սպանվել ու վիրավորվել է մինչև 80 հազար ռուս զինվորական

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել և վիրավորվել են 70-80 հազար ռուս զինծառայող: Այս մասին օգոստոսի 8-ին լրագրողներին հայտնել Է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քոլին Քոլը՝ ընդգծելով, որ այդ թիվը մոտավոր է ու ներառում է նաև վիրավորներին:

Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ չնայած նման «պատկառելի» կորուստներին՝ Ռուսաստանը չի հասել այն նպատակներին, որոնք հայտարարել էր Վլադիմիր Պուտինը՝ Ուկրաինա ներխուժելիս: «Նրա գլխավոր նպատակն էր գրավել ամբողջ երկիրը, հասնել Կիևում իշխանափոխության և ոչնչացնել Ուկրաինան՝ որպես անկախ, ինքնիշխան և ողովրդավարական երկիր»։ Քոլը նաև խոստովանել է, որ ուկրաինական կողմը նույնպես կենդանի ուժի զգալի կորուստներ է կրել, սակայն ոչ մի թիվ չի նշել: