Միջազգային

Ուկրաինայի նավահանգիստներից դուրս են եկել հացահատիկով բեռնված ևս երկու նավ

Ուկրաինայի նավահանգիստներից ևս երկու նավ է դուրս եկել՝ բեռնված հացահատիկով: Այդ մասին օգոստոսի 8-ին հայտնել են Թուրքիայի ՊՆ-ից: Համատեղ համակարգող կենտրոնի աշխատանքների շրջանակներում շարունակվում են հացահատիկի առաքումները ուկրաինական նավահանգիստներից:

Օգոստոսի 8-ի առավոտյան Հարավային Կորեայից ուղևորվել է SAKURA նավը, որը 11 հազար տոննա սոյա է տեղափոխում Իտալիա, իսկ սևծովյան ափից դեպի Իսքենդերուն նավահանգիստ՝ Arizona նավը՝ 48 հազար 458 տոննա եգիպտացորենով։

Միևնույն ժամանակ, դեպի Ստամբուլ են մեկնել չորս նավեր, որոնք նախօրեին դուրս են եկել ուկրաինական նավահանգիստներից: Սպասվում է, որ նավերը թուրքական մեգապոլիսի ափերի մոտ խարիսխ կձգեն օգոստոսի 8-ի երեկոյան: Նավերի տեսչական ստուգումները տեղի կունենան հաջորդ օրը։