Միջազգային

Շոյգուն հայտնել է «Ազովոստալում» հանձնված ուկրաինացի զինվորականների թիվը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հաղորդմամբ՝ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից Ուկրաինայի զինված ուժերի 1908 զինվոր է հանձնվել։ Շոյգուն հայտնել է, որ մինչ այժմ այնտեղ զենքը վայր է դրել 1387 ծովային հետևակի զինվոր։ Ձեռնարկության տարածքից տարհանվել է նաև 177 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 85 կին և 47 երեխա։