Միջազգային

ԱՄՆ-ն արգելել է հետախուզությանը՝ Գերասիմովի և Շոյգուի մասին տեղեկություններ փոխանցել Ուկրաինա

Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման ֆոնին ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակման հրահանգներ է մշակել։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Այս որոշումն ԱՄՆ-ն ընդունել է Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության աճից խուսափելու համար։

Հետախուզության աշխատակիցների ներքին հրահանգը երկու արգելք է սահմանում տեղեկատվության համապատասխան տեսակների նկատմամբ։ Արգելքի կատեգորիաներից մեկը՝ հետախուզության փոխանակումը, վերաբերում է ցանկացած տեղեկատվության, որը կօգնի Ուկրաինային՝ հարձակվել իր սահմաններից դուրս ռուսական օբյեկտների վրա։

Կիևի և Վաշինգտոնի միջև հետախուզական համագործակցությունն այժմ ներառում է տեղեկություններ ռուսական զորքերի տեղակայման և տեղաշարժի մասին, որոնք Ուկրաինան ստանում է «իրական ժամանակում», արբանյակային պատկերներ և զեկույցներ՝ հավաքված ԱՄՆ-ի գաղտնի ամերիկյան աղբյուրներից: Բացի այդ, այժմ ԱՄՆ-ն չի կարողանա մանրամասն տեղեկատվություն տրամադրել, որը կօգնի Ուկրաինային՝ վերացնել ռուսական ռազմական ղեկավարության ամենաբարձր աստիճանի անդամներին, այդ թվում՝ ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։

Սակայն այս արգելքը չի տարածվում ռուս գեներալների վրա։ Միաժամանակ, ըստ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, ԱՄՆ կառավարությունը որոշել է տեղեկատվություն չտրամադրել նաև Ուկրաինայում նրանց գտնվելու վայրի մասին։