Միջազգային

ԵՄ-ն կարող է ընդլայնել Ուկրաինայի ռազմական օգնությունը. Բորել

Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հաստատել է Ուկրաինայում հակամարտությունը ուժով լուծելու և երկրին ռազմական օգնությունն ընդլայնելու՝ ԵՄ պատրաստակամությունը։ Հայտարարությունը նա արել է երկուշաբթի օրը՝ Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։

Բորելի խոսքով՝ մոտ օրերս Դոնբասում լարվածության սրումը միայն կուժեղանա։ Միաժամանակ, նա նշել է, որ այժմ առանց խնդիրների կարելի է մեկնել Ուկրաինայի մայրաքաղաք. «Դուք կարող եք գնալ Կիև, որքան ցանկանում եք, ես վկա եմ՝ մենք այնտեղ վերաբացեցինք մեր առաքելությունը»:

Բորելը նաև նշել է, որ ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների լայնածավալ կիրառման և նոր սահմանափակումների հարցերը։ Բորելը, սակայն, չի պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք կդրվի Ուկրաինա նավթի մատակարարումների էմբարգոյի հարցը։