Միջազգային

Ուկրաինայում ավելի քան 1600 խաղաղ բնակիչ է զոհվել

Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր, ՄԱԿ-ի թարմացված տվյալների համաձայն, այնտեղ 1611 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 131 երեխա։ Վիրավորների թիվը կազմել է 2227 մարդ։ Մահացած չափահասներից 409-ը տղամարդ է, 240-ը՝ կին, ևս 831 -ի սեռը դեռևս հայտնի չէ։  Մահացած երեխաներից 25-ն աղջիկ է, 43-ը՝ տղա, ևս 63 երեխայի սեռը դեռևս հայտնի չէ։ Ուկրաինայի կողմից վերահսկվող Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում զոհվել է 425 մարդ, ասվում է զեկույցում։ Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների կողմից վերահսկվող տարածքներում զոհվել է 67 մարդ։ Ուկրաինայի այլ շրջաններում զոհվել է 1119 մարդ։ ՄԱԿ-ի զեկույցում ասվում է, որ գրանցված քաղաքացիական զոհերի մեծ մասը խոցման մեծ տարածք ունեցող սպառազինությունների, այդ թվում՝ ծանր հրետանի և բազմակի հրթիռային համակարգերի օգտագործման հետևանք է, ասվում է զեկույցում։ ՄԱԿ-ը նշել է, որ իրական զոհերի թիվը շատ ավելի մեծ է, քանի որ զեկույցներում ներառված են միայն հաստատված դեպքերը, իսկ որտեղ մարտեր են լինում, հնարավոր չէ արագ ճշտել տեղեկությունը։