Միջազգային

Էրդողանն ու Զելենսկին քննարկել են Ստամբուլյան բանակցությունների արդյունքները

Թուրքիայի նախագահը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահի հետ, որի ընթացքում քննարկվել են օրերս Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև կայացած բանակցությունների արդյունքները։

Թուրքիայի նախագահական աշխատակազմի մամլո ծառայության հաղորդմամբ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Զելենսկուն ասել է, որ ստամբուլյան բանակցությունները նշանակալի խթան են հաղորդել պատերազմի դադարեցման և Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար տարվող գործընթացին։ Էրդողանը կրկին վերահաստատել է Թուրքիայում Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպում կազմակերպելու իր առաջարկը։

Սպասվում է, որ այսօր Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց կունենա նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: