Միջազգային

«Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները դրական են վերաբերում դեմ առ դեմ հանդիպման գաղափարին». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները, ընդհանուր առմամբ, դրական են վերաբերում դեմ առ դեմ հանդիպման գաղափարին։

Ստամբուլում, ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողների հետ զրույցում, նախագահը հիշեցրել է, որ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Զելենսկու հետ, իսկ այսօր զրույց է նախատեսված ՌԴ նախագահ Պուտինի հետ։

Էրդողանի խոսքով՝ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև ձևավորված պայմանավորվածությունները հիմք են հանդիսանում երկու երկրների նախագահների մակարդակով հանդիպման համար։

«Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք նման հանդիպում կազմակերպել Ստամբուլում, հատկապես՝ Ղրիմի և Դոնբասի վերաբերյալ քայլերի համատեքստում։ Զելենսկին դրական կարծիք ունի, ավելի վաղ Պուտինը նույնպես դրական էր արտահայտվել։ Այսօրվա զրույցի արդյունքներով հանդիպման օրը կորոշեն իրենք՝ կողմերը։ Մենք ուրախ կլինենք, եթե կարողանանք վերափոխել բացասական գործընթացները և դրանք ուղղորդել դրական հունով»,- ասել է Էրդողանը։