Միջազգային

ՄԱԳԱՏԷ-ն մի քանի առաքելություն է ուղարկում ուկրաինական միջուկային օբյեկտներ

ՄԱԳԱՏԷ-ն մի շարք առաքելություններ կուղարկի Ուկրաինայի միջուկային օբյեկտներ՝ դրանց անվտանգությունը ստուգելու նպատակով։ Ստուգումները ծրագրվում են հաջորդ շաբաթ: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ Կալինինգրադում «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հետ հանդիպումից հետո։ «Մեր նպատակն է՝ շարունակել համատեղ աշխատանքը և համոզվել, որ ուկրաինական միջուկային արդյունաբերության բազմաթիվ օբյեկտներ գտնվում են վերահսկելի վիճակում: Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ իրավիճակը վերահսկելի է, բայց կան բաներ, որոնք պահանջում են պարզաբանում: Գործակալությունը կաշխատի պարզել իրավիճակը և տալ գնահատականը»,- ասել է միջազգային միջուկային գործակալության գլխավոր տնօրենը։